Արցախի ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
![]() 545 Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 13:45 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ. «Ս.թ. հունիսի 3-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ առաջարկվել է ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, գումարել արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հ. Խանումյան): Ս.թ. հունիսի 10-ին Հանրապետության նախագահի կողմից լրամշակման նպատակով հետ է կանչվել նախագծերի փաթեթը, ըստ այդմ Ազգային ժողովի արտահերթ նիստ չի գումարվել: Հաշվի առնելով նախագծերի փաթեթի հրատապությունն ու կարևորությունը՝ ս.թ. հունիսի 20-ից հետո լրամշակված տարբերակով այն կքննարկվի Ազգային ժողովի նիստում»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
