«Այդ կեղծ օրակարգի պատճառով տապալեցինք մեր պետությունը». Ստեփան Դանիելյան
![]() 261 Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 15:30 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 25 տարում Հայաստանի քաղաքական դիսկուրսի առանցքն է եղել թալանի և ընտրակեղծիքների հարցն ու քաղաքական կյանքն այդ երկու գաղափարների վրա է ֆիքսված եղել: Արդյունքում մենք տապալեցինք մեր պետությունն այդ կեղծ օրակարգի պատճառով: Իսկ հիմա ավելի կոնկրետ խոսենք: Ընտրակեղծիքներն ու թալանը շատ վատ երևույթներ են ու դրանց դեմ պետք է պայքարել՝ կատարելագործելով իրավապահ համակարգը, սակայն հիմնական խնդիրը մեր արժեքային համակարգն է: Երբ մենք՝ հարյուր հազարավոր քաղաքացիներս, ընտրակաշառք ենք վերցնում և մենք՝ ճնշող մեշամասնությունս, պատրաստ ենք մեր խնդիրները լուծել կաշառքի միջոցով, դա արդեն համընդահանուր արժեքային համակարգի խեղում է, այլ ոչ թե էլիտաների խնդիր: Ավելին, երբ կաշառքն ու անօրինականությունը դառնում են համընդհանուր, անարդար է անգամ պահանջել փողով հարցեր չլուծել, օրենք չշրջանցել, որովհետև դա արդեն իսկ անարդար ու ոչ հավասար պայմաններ է ստեղծում օրինապահների ու ոչ օրինապահների միջև: Դաժան է, բայց իրականությունն այդպիսին է: Սակայն մի բան է ընտրակեղծիքներն ու կոռուպցիան, այլ բան է պետական շահը, որը հարատև է: Մենք հարատև շահերը զոհաբերում ենք ժամանակավոր խնդիրների պատճառով: Եվրոպայի ամենաօրինապահ երկրներից մեկի, Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպություններից մեկի ղեկավարն ինձ ասել է, որ աշխարհի ամենակոռումպացված երկիրն Ավստրիան է: Իհարկե, դա չափազանցություն էր, Լյուքսեմբերգում ու Շվեյցիարյում են Եվրոպայի գլոբոլ փողերը լվացվում, Լոնդոնի մասին համեստորեն լռում ենք: Այլ բան է, որ միջին ու ստորին մակարդակներում արժանապատիվ կյանք են ապահովել ու վերևներում գործող լվացքատունը հասարակ քաղաքացիները չեն մէլ նկատում: Հիմա վերադառնանք Հայաստանին, նորից պետական կարևորագույն խնդիրների փոխարեն առաջին պլան է մղվել ոչ առաջնային օրակարգը, որտեղ էժանագին պոպուլիզմի վարպետները մրցակից չունեն ու չեն էլ ունենալու, մինչև մենք մեր օրակարգը չփոխենք: Նրանք խաղարկելու են այդ թեմաները, հենվելու են ամենաանհաջողակ մարդկանց վրա (որոնք իրենց անհաջողությունների մեջ միայն ուրիշներին են մեղադրում), ու արդյունքում կշարունակեն ոչնչացնել ամեն ինչ, քարը քարի վրա չեն թողնելու»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
