Շշի Մելոն՝ ընդդեմ Ծառուկյանի. «Հրապարակ»
![]() 187 Շաբաթ, 12 հունիսի, 2021 թ., 09:55 «Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, իր շրջապատում խոստացել է, որ այս ընտրություններում Ծառուկյանը Կոտայքում այնքան ձայն չի տանելու, ինչպես եղել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Ավելին՝ ԲՀԿ-ն երրորդը կամ չորրորդն է լինելու։ Նա աշխատում է Ծառուկյանի դեմ՝ իշխանության համար։ Մելիք Մանուկյանի և Ծառուկյանի հարաբերությունները լարվել էին 2019-ին, երբ Մանուկյանին պատկանող ռեստորանում փոխհրաձգություն եղավ՝ Ծառուկյանի որդու ու Մանուկյանի հարազատների միջև, մարդ զոհվեց։ Մելիք Մանուկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ չի խառնվելու ընտրապայքարին, բայց չթաքցրեց, որ աջակցում է գործող իշխանություններին, թեև հիմա ավելի շատ բիզնեսով է զբաղված, գինու-կոնյակի նոր գործարան է հիմնել, շուտով կբացի։ Ծառուկյանի կոնյակի արտադրությա՞նն եք ուզում «խփել», իր «ինադո՞ւ» եք աշխատում՝ հարցրինք նրան։ «Ես արտադրելու եմ 100 հազար շիշ, ինքը հաջողությունով թող արտադրի 10 միլիոն շիշ։ Իմ բլուրն իրանց սարերին չի խանգարի»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
