«Մեր եղբայրները ճանապարհին են». Փաշինյանը հաստատեց 15 գերիների վերադարձի լուրը
![]() 329 Շաբաթ, 12 հունիսի, 2021 թ., 19:20 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հաստատեց, որ 15 հայ գերի վերադառնում է Հայաստան։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ «Լավ լուր ունեմ՝ մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են Հայաստանի Հանրապետություն։ Սակայն ավելի մանրամասն հայտարարություն անել չեմ կարող՝ նրանք ճանապարհին են։ Երբ կլինեն ՀՀ տարածքում, ավելի մանրամասն կխոսեմ այդ մասին», - ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ շուտով Գավառում կայանալիք հանդիպմանը կխոսի այդ մասին մանրամասն։ Վարչապետի պաշտոնակատարը հավելեց՝ պետք է անմիջապես զբաղվել մյուսների վերադարձով. «Ուզում եմ նախապես ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում, և նրանք դեռ պետք է սպասեն։ Ցավոք, մենք չենք կարողանում բոլորին վերադարձնել։ Իհարկե, այսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար սպասման բեռն ավելի ծանր գուցե կդառնա», - ասաց Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ պաշտոնական Բաքվի՝ հայ գերիները փոխանակվել են Ակնայի ականապատ տարածքների քարտեզի դիմաց: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
