«Երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շինելու է», ենթադրաբար նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու». Լենա Նազարյան
![]() 265 Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 17:35 ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել parliamentmonitoring.am-ին: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից: - Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում: - Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի: - Նկատի ունեք՝ ինքնապաշտպանվո՞ւմ եք։ - Այո: Բացի այդ, դա նաև անհրաժեշտություն է, չպաշտպանվելը անհասկանալի կլինի հանրության համար: Յոթ ամիս՝ ինչ անարգանք, հայհոյանք ասես լսել ենք, տարել ենք, ու հիմա դրան չպատասխանելը պարզապես սխալ է: Չի հասկացվի չպատասխանելը: Պետք է պատասխան ստանան, ընդ որում՝ շատ համարժեք: Այս լարվածությունը կարող է նվազել, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն նման արտահայտություններից: - Նաև հայհոյանք է հնչել Փաշինյանի կողմից: - Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
