««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործում է վարչական ռեսուրսը՝ մրցակցային առավելություն ստանալու համար». Դանիել Իոաննիսյան
![]() 172 Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 09:45 ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզպետարանը, վարչական լծակների օգտագործմամբ, երեկ (երկուշաբթի)՝ ժամը 6-ին, Սևան քաղաքի մշակույթի տուն է հրավիրել քաղաքի ու հարակից տարածքների դպրոցների անձնակազմներին։ Միջոցառումը, սակայն, ոչ թե աշխատանքային էր, այլ անթաքույց քարոզչական ու դրան մասնակցել են մարզպետ Գնել Սանոսյանը և պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Թեև տեղում աշխատած մեր խումբը չի հայտնաբերել պարտադրանքի փաստեր, սակայն ակնհայտ է վարչական լծակներով դրա կազմակերպմանը նպաստման փաստն ու որոշ ուսուցիչների դժգոհությունն այդտեղ լինելու կապակցությամբ։ Այլ կերպ ասած, թեև առկա չէ քրեական օրենսգրքով արգելված արարք, այդուհանդերձ պետք է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործել է վարչական ռեսուրսը՝ մրցակցային առավելություն ստանալու համար։ Ցավով պետք է նշենք, որ նմանատիպ դեպքեր նկատվել են նաև այլ մարզերում։ Բացի այդ, հաճախ, մարզպետարանների աշխատակիցներն աշխատանքային ժամերին նկատվում են իշխող կուսակցության քարոզչական միջոցառումներին։ Այս ֆոնին զարմանալի չէ, որ 1,5 ամիս առաջ «Իմ քայլը» խմբակցությունը կտրականապես հրաժարվեց վարչական պատասխանատվություն սահմանել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք աշխատանքային ժամին քարոզչությամբ են զբաղվում (թեև այդ առաջարկն օրհնվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից)»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
