«Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»․ առաջին նախագահ
![]() 293 Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 23:25 Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ իր նպատակն է վերականգնել ԼՂԻՄ-ի նախկին սահմանները և վերադարձնել Շուշին և Հադրութը․ Հ1-ի եթերում անդրադառնալով այս հարցին, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Տեսեք՝ սա արդեն մեծ նվաճում է։ Երբ որ մեր ժամանակ էդպիսի բան էր առաջարկվում՝ պահպանել Շուշին և Հադրութը, այսինքն՝ ԼՂԻՄ նախկին սահմանները և ունենալ միջանցք Հայաստանի հետ, դա համարվում էր դավաճանություն։ Հիմա, հետին թվով, նա համաձայն է, երազում է․․․ շատ վտանգավոր հայտարարություն է նրա հայտարարությունը»։ Թե ինչու է «վտանգավոր», բանախոսը պարզեցրեց․ «Ասեմ՝ շա՜տ վտանգավոր է․ կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս է ինքը Հադրութը և Շուշին հետ վերադարձնում։ Դա հնարավոր է միայն պատերազմով։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ։ Ո՞վ է թույլ տալու, Սդրբեջանը հո չի՞ եկել նստել էդտեղ, որ թողնի էդպես հանգիստ գնա։ Ո՞վ է նրան ստիպելու, Ռուսաստա՞նն է ստիպելու։ Էդպիսի բան գոյություն չունի։ Լսեք՝ ամբողջ աշխարհի համար, կուզեք մեզ պատեպատ տանք, պատեպատ չտանք, Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս»,- փաստեց ՀԱԿ նախագահը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
