Նախկին ընդդիմադիրը՝ հեղափոխական ճամբարում․ «Հրապարակ»
![]() 151 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 09:25 «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահանը։ Նա ընկերակցել էր Խաչատուր Սուքիասյանին և ՔՊ-ականների հաշիվն է փակել Սյունիքի օբյեկտներում։ Թե ինչպես է նա հայտնվել հեղափոխական ճամբարում, չհաջողվեց նրանից պարզաբանում լսել, սակայն ժամանակ առաջ գրվել էր, որ իմքայլական Հայկ Սարգսյանի և Չերիի Վահանի միջև ընդհարում է եղել։ Ի դեպ, Սյունիք էր մեկնել ՔՊ թիմի մեծ մասը, անգամ՝ մեկուսացած Արարատ Միրզոյանը, սակայն երթի ժամանակ միայն Ալեն Սիմոնյանն էր քայլում առաջնորդի հետ, մյուսները դուխ չեն արել զբոսնել քաղաքներում։ Փաշինյանին մարզպետի հետ դիմավորում էր նաև գործարար Սուրեն Բալայանը, ով Ջերմուկի Աշոտ Արսենյանի հին հակառակորդն է և անցյալում քննադատել էր Փաշինյանին, թե «այս իշխանությունները կարծես թե շարունակում են հների տնտեսական քաղաքականությունը, չեն ցանկանում ազատվել հին վարչակարգի ստեղծած մոնոպոլիստներից, դեռ ավելին՝ նրանց համար արտոնություններ են սահմանում, որի կարիքը նրանք չունեն»»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
