«Մի՞թե հնարավոր է, որ արցախյան հարցում 1998-ին «պայծառատես» մարդն այդպիսի միամտություն ունենար». Հակոբ Բադալյան
![]() 178 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 11:40 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին նախագահը շատ կարևոր բաներ է ասում՝ ավելի ու ավելի վաստակելով իմաստուն և հեռատես գործչի համբավ, կամ հաստատելով այն: Եվ այդ ամենով հանդերձ՝ ավելի է հետաքրքիր դառնում, թե այդ իմաստուն ու հեռատես գործիչը, որ հիանալի ճանաչում էր Ռոբերտ Քոչարյանին և «մոնղոլ-թաթարական» կառավարման համակարգը՝ իր բնույթով, ինչպե՞ս էր մտածում, թե այդ համակարգն առանց ուժի և դիմադրության զիջելու է իր տեղը 2008 թվականին: Մի՞թե հնարավոր է, որ արցախյան հարցում 1998 թվականին «պայծառատես» մարդն այդպիսի միամտություն ունենար 2008 թվականին, ընդ որում, նույնիսկ առավոտյան ուժի կիրառումից հետո, և Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված հանրությանը ցրվելու հորդոր կամ կոչ հղեր միայն այն բանից հետո, երբ արդեն կային սպանվածներ: Մի օր գուցե մի հարցազրույցով էլ Առաջին նախագահը կանդրադառնա այդ թեմային՝ բացատրելով «պայծառատեսության» ու «միամտության» այդ կոնտրաստը: Իսկ դա կարևորագույն հարց է, որովհետև 2008-ի մարտի 1-ի արյունահեղությունը նույնքան շրջադարձային կետ է հոկտեմբերի 27-ից հետո հազիվ ուշքի եկող պետության համար, որքան հենց 27-ն էր»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
