«Եթե տվյալ անձին տրված է օրենքից դուրս հրաման, առաջին քայլը՝ ուսադիրները հանելուց հետո, դատարան մեկնելն էր». փոխոստիկանապետ
![]() 204 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 14:20 «Արձագանքելու որևէ բան չունենք, որովհետև դա չի համապատասխանում իրականությանը»,- մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակտարի հետ որպես աջակիցներ Սյունիք էին մեկնել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: «Մեր ուժերն առանց այն էլ բավարարում են ապահովել մեր բուն ֆունկցիոնալ գործառույթները, և որևէ նման դեպք, վստահեցնում եմ, տեղի չի ունեցել»,- նշեց նա: Անդրադառնալով Արարատի Ավշար համայնքում Ներքին զորքերի աշխատակցի հայտարարությանը, փոխոստիկանապետն ասաց. «Մենք հարգում ենք մեր ծառայակից բոլոր գործընկերներին, բայց այն անձը, որը որ իրեն թույլ է տալիս տևական ժամանակ ոստիկանություն ծառայություն իրականացնող անձանց խորհուրդներ տալ, ապա այդ անձը պետք է որոշակի ավանդ ունենա ոստիկանությունում: Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության Ներքին զորքերի համակարգ ընդունվել է 2020 թվականի սեպտեմբերին, չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին այն դեպքում, երբ Ներքին զորքերի ողջ անձնակազմը մասնակցել է: Առնվազն մեկ տարվա ավանդ պետք է ունենալ ոստիկանությունում, որպեսզի մնացյալին խորհուրդներ և ուղղություներ տան: Եթե տվյալ անձը տեսնում է՝ իրեն տրված է օրենքից դուրս հրաման, ես ձեզ վստահեցնում եմ՝ առաջին քայլը՝ ուսադիրները հանելուց հետո, նա կմեկներ դատարան, որ վիճարկեր իր այդ թեզը»,- ասաց Արա Ֆիդանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
