«Պետական համակարգում հայտարարված է SOS իրավիճակ». Նաիրա Զոհրաբյան
![]() 164 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 12:30 Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը պատրաստվում է հրաժեշտի հանրահավաքի Պետական համակարգում հայտարարված է SOS իրավիճակ։ Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան, որ պետական ողջ համակարգում ռազմական «տրեվոգ» է ու բոլորն այսօր պետք է ներկա լինեն Նիկոլի հրաժեշտի հանրահավաքին։ Մարզերի դպրոցներում, ըստ մեզ փոխանցված ահազանգի, ամառային էքսկուրսիայի անվան տակ, երեխաներին բերելու են իշխանությունից հեռացող էքսպոնատ Նիկոլին տեսնելու և նրա հանրահավաքին ներկա լինելու։ Իշխանությունից հեռացող Նիկոլին այսօր ընդամենը մեծ ու չաղ «կարտինկա» է պետք՝ բազմամարդ միտինգի վիզաժ։ Նիկոլը հրաշալի հասկանում է, որ մի քանի հարյուր մեքենաներով Սյունիքը նվաճելու իր ասպատակությունը տապալվեց և Նիկոլի համար ժողովուրդ աշխատող մասովկան չկարողացավ ապահովել պեյզաժի արժանահավատությունը։ Իսկ Նիկոլի արաբկիրյան ֆիասկոն, երբ հազիվ երկու հարյուր մասնակիցների մեծ մասը մաշկափոխ և հագուստափոխ ոստիկաններ էին, հաստատեց, որ մասովկա աշխատող fake ժողովուրդը և հակաէսթետիկ մի օլիգարխի մատակարարած հուզառատ տիկնայք ևս չփրկեցին պատկերը։ Իր երբեմնի ընտրազանգվածին վերանվաճելու վերջին «ժիմը» Նիկոլը փորձում է անել այսօր՝ Հանրապետության հրապարակը բռնի ուժով լցնելով վարչական ռեսուրսով և Նիկոլի գրպանի օլիգարխի փողերով սիրենայի ճիչեր արձակող կանանցով։ Նիկոլին այսօր բազմամարդ հանրահավաքին նոստալգիա է պետք ու նա դա փորձելու է ստանալ ցանկացած գնով։ Պարզապես, ամեն գնով այդ հանրահավաքին մարդկանց բերման ենթարկող պուճուրիկ չինովնիկները լավ կանեն չալարեն ու կարդան Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածը և հասկանան, որ իրենք անելու են քրեորեն պատժելի արարք ու հիմնավորապես նստելու են երեք տարի»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
