«Բաքուն և Անկարան փորձում են առաջ մղել հենց «Թուրանական միջանցքի» գաղափարի իրականացումը». Վարդան Ոսկանյան
![]() 211 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 17:15 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությունից, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրում» արձանագրված է ոչ միայն «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի կարևորությունն ադրբեջանաթուրքական շահերի առումով, այլ նաև դրա շարունակություն հանդիսանալիք Նախիջևան-Կարս երկաթուղու շինարարության անհրաժեշտությունը։ Նաև սրանից պարզ է դառնում, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խաբուսիկ «փաթեթավորման» տակ, Բաքուն և Անկարան անթաքույց փորձ են կատարում առաջ մղել հենց «Թուրանական միջանցքի» գաղափարի իրականացումը, քանի որ Կարսից Նախիջևան հասնելու համար արդեն իսկ գոյություն ունի Կարս-Գյումրի-Երասխ-Նախիջևան երկաթուղին, որը սակայն հիմնականում անցնում է Հայաստանի տարածքով։ Հետևաբար Նախիջևան-Կարս նոր երկաթուղին, որը բացառապես կառուցվելու է Գյումրի-Երասխ հատվածում Հայաստանը շրջանցելու նպատակով, ոչ միայն հակասում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բարձրագոչ հավաստիացումների տրամաբանությանը, այլ ընդհակառակը՝ միտված է շրջափակելու Հայաստանը և ստեղծելու Թուրքիայից դեպի պատրանքային «Թուրան» ցամաքային կապ։ Իսկ ի՞նչ էր անում կապիտուլյանտն այն պահին, երբ թշնամական դաշինքի պարագլուխները Շուշիում նման հեռագնա համաձայնություններ էին կայացնում։ Ոչինչ, բացի հիստերիկ բղավոցներով մուրճ թափ տալուց»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
