Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Բերման է ենթարկվել ՔՈ ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը

Բերման է ենթարկվել ՔՈ ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանը
176
Կիրակի, 20 հունիսի, 2021 թ., 23:20

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն հայտնում է․
«Քիչ առաջ Երևանի քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս:
Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային հանձնաժողովը հրաժարվել է: Առաջացած վիճաբանության արդյունքում Սուրեն Սահակյանին և ՔՈ ՍԴԿ մեկ այլ վստահված անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Դատապարտում ենք նման գործելաոճը, որը հստակ ստվեր է գցելու և կասկածի տակ է դնելու ընտրական գործընթացի թափանցիկությունն ու ստացված արդյունքների հավաստիությունը:
Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հաջորդիվ

ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբ»: