««Ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը». Արա Զոհրաբյան
![]() 255 Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 11:25 «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ: Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը: Ազգային արժեհամակարգը, ազգային արժանապատվությունը և հայրենիքի անվտանգությունը տեղ չգտան «ժողովրդի» սրտում: Բնական է, որ արժանանալու ենք մեր ընտրության հետևանքներին: 2018թ. ընտրությունը բերեց 2020թ. պատերազմ և պարտություն, իսկ 2021թ. ընտրությունը մեզ բերելու է նվաստացում և կորուստներ: Այս ընտրությունների կազմակերպման ընթացքում ձեռք բերեցի գաղափարական ընկերներ, անշահախնդիր թիմակիցներ, վերաարժևորեցի շրջապատս, և ավելի ու ավելի համոզվեցի, որ պետք է պայքարել, պետք է արթնացնել մեր քնած արժեհամակարգը, ու միայն հետևողական գործունեությամբ կարող ենք վերականգնել մեր ազգային դիմադրողականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմակիցներին, մեր ընտրողներին և բոլոր այն մարդկանց, որ մեր կողքին մնացին: Հ.Գ. Ընտրախախտումներին կանդրադառնանք լրացուցիչ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
