«Վերջ դնել հայհոյախոսությանը». Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ բոլոր քաղաքական ուժերին
![]() 186 Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 21:30 Հանրապետության հրապարակում ընթանում է ՔՊ-ի հրավիրած հետընտրական հանրահավաքը: Իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քարոզարշավի ընթացքում բազմիցս հնչած կոշտ հռետորաբանությանը: «Մենք հեղափոխությունից հետո արդեն 2-րդ անգամ իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ միջազգային և տեղացի բոլոր դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական: Դիտորդները, այնուամենայնիվ, մի հանգամանք նշել են, և մենք դա բոլորս գիտենք: Այո, այս ընտրությունների քարոզչության ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն: Հիմա չեմ ուզում քննենք՝ ով սկսեց, ով շարունակեց: Հիմա ուզում եմ կոչով դիմել քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին: Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, ստեղծել է նոր իրավիճակ, որի առաջին հանգրվանը հետևյան է: Ես առաջարկում եմ սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը: Ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև ՀՀ և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, որը մենք պետք է սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ: Ես առաջինը ինքս եմ ստանձնում այդ պարտավորվածությունը»,- հայտարարեց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
