««Արևմտամետ» ուժի խնդիրը Հայաստանում այլ տեղ է». Հակոբ Բադալյան
![]() 201 Չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ., 18:25 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրության արդյունքի առնչությամբ հաճախ է հնչում տեսակետը, որ մեծ բաց է խորհրդարանում արևմտամետ ուժի բացակայությունը: Կասեմ, գուցե, առաջին հայացքից տարօրինակ բան, բայց ես կարծում եմ, որ այդտեղ չկա որևէ բաց: Բաց կլիներ, եթե մենք ունենայինք այդ առումով կայացած օրակարգով, սոցիալական բավականին շոշափելի բազայով մի ուժ, որի դուրս մնալը կլիներ բաց: «Արևմտամետ» ուժի խնդիրը Հայաստանում այլ տեղ է: «Մետությունն» այստեղ կիրառում եմ պայմանականորեն, որովհետև խնդիրը մետությունը չէ, այլ Հայաստանի համար այլընտրանքային օրակարգերի և արտաքին քաղաքական ու անվտանգային դիվերսիֆիկացիայի կենսական հարցը: Այդ դաշտում բուն խնդիրն այն է, որ այդպիսի ուժ Հայաստանում դեռ պետք է ձևավորվի, որ հետո արդեն խորհրդարանում հայտնվել-չհայտնվելը լինի նշանակալի հարց: Տարբեր գործիչների հարցազրույցները, հայտարարությունները, գնահատականները և այլն, դա դեռ չի նշանակում կայացած օրակարգով ուժ: Կա ներուժ, որը դեռ պետք է իրացնել, իսկ դրա համար 21-րդ դարում ամենևին պարտադիր պայման չէ խորհրդարանի հարթակի առկայությունը: Ըստ այդմ՝ այդ ներուժը պարունակող ուժերը պետք է հանգիստ, սթափ և առարկայորեն ձեռնմուխ լինեն իրենց քաղաքական օրակարգը բովանդակային փաթեթներով համալրելուն և հասարակության հետ դրանց շուրջ երկխոսություն սկսելուն, առանց զգայականության, առանց Ռուսաստանին «մերկացնելու», առանց Արևմուտքին իդեալականացնելու, պարզապես՝ բովանդակային քաղաքական երկխոսություն հանրության հետ, որը պետք է ներառի ոչ միայն քաղաքականությանն ու անվտանգությանը, այլև տնտեսությանը, մշակույթին, արժեհամակարգին վերաբերող շերտեր: Ավելին, արևմտյան ուղղությունը Հայաստանում ունի հենց այդ զգայականությունից և իռացիոնալությունից էապես զտվելու կարիք: Եվ, ընդ որում, կարծում եմ, որ այդ իռացիոնալությունը սնուցվում է այդ դաշտ նաև միանգամայն գիտակցված, ինչը նշանակում է նաև, որ Ռուսաստանը թշնամի, իսկ Արևմուտքը դաշնակից հռչակելը դեռ չի նշանակում ոչինչ: Դրա համար եմ ասում, որ Հայաստանում իրապես նոր ու կենսունակ ուժ ձևավորելը համառ ու տարիների աշխատանքի և ռազմավարության խնդիր է, ըստ այդմ, դրան իրապես հավակնելու համար պետք է պատրաստ լինել այդ աշխատանքին: Նաև այդ համատեքստում է կարևոր կուսակցությունների խոշորացման այն խնդիրը, որի մասին գրառում էի արել նախօրեին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
