««Նստիր տե՛ղդ», «դո՛ւք նստեք ձեր տեղը»»․ վիճաբանություն Սեդա Սաֆարյանի և Էրիկ Ալեքսանյանի միջև
![]() 441 Հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ., 16:35 Այսօր՝ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ, վիճաբանություն տեղի ունեցավ Մարտի 1-ի գործով տուժողների պաշտպան Սեդա Սաֆարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջև։ Սեդա Սաֆարյանն առարկություն հայտնեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։ «Անդրադառնանք պաշտպանական կողմի միջնորդությանը՝ դատական նիստը հետաձգելու, ողջամիտ ժամկետ տրամադրելու, դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու, վերծանելու, և հաջորդ նիստին փաստարկված իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար»,- հայտարարեց դատավոր Նարինե Հովակիմյանը և հետաքրքրվեց՝ արդյոք առարկություններ կան։ «Այո՛, կան․․․ Ի՞նչն է պատճառը, որ ուզում են հետաձգել։ Ես միտում եմ տեսնում, գտնում եմ, որ կարող են հիմա պատասխան ներկայացնել»,- ասաց նա։ Վիճաբանություն սկսվեց Սեդա Սաֆարյանի և Էրիկ Ալեքսանյանի միջև։ Էրիկ Ալեքսանյանը Սաֆարյանի խոսքերը որակեց ոչ պատշաճ։ «Պատշաճ եմ, նստիր տե՛ղդ»,- պատասխանեց Սաֆարյանը։ «Դուք մի՛ ասեք՝ ով նստի տեղը դատարանում»,- Սաֆարյանին դիմելով՝ ասաց դատավորը։ «Դուք էլ նստեք ձեր տեղը, ու մյուս անգամ էդպես չխոսեք ինձ հետ»,- Ալեքսանյանն էլ իր հերթին ասաց Սաֆարյանին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
