«Ընտրության ժամանակ 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել». Արամ Վարդևանյան
![]() 244 Կիրակի, 27 հունիսի, 2021 թ., 14:25 «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն այսօր արտահերթ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարեց, որ ընտրությունների օրը համակարգված խախտումներ են տեղի ունեցել: «Ընտրական գործընթացների ողջ շրջանում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում որպես իրավական փաստ արձանագրվեց իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հանգամանքը՝ Վարչական դատարանի կողմից կայացված վճռով»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ քարոզարշավի շրջանում բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից ատելության խոսքի ուղղակի քարոզ է եղել. «ԿԸՀ նախագահը չներկայացրեց այն բառապաշարը, որ օգտագործվել էր, ես ևս զերծ կմնամ դրանից, բայց փաստը մնում է փաստ, որ մի քանի օր շարունակ նման տեսակ արտահայտություններ են հնչել, դրանք ամեն կերպ տարածվել են, և պատկերացրեք՝ ընտրողների կամարտահայտության վրա դրանք ինչպիսի ազդեցություն կարող էին ունենալ և ունեցել են»,- ընդգծեց Վարդևանյանը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի պնդմամբ՝ ընտրություններին մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել. «Նորություն չէ, որ ընտրական ռեգիստրը և ցուցակները ուռճացված են։ Դա համակարգային խնդիր է, բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցել է 49 տոկոսը և այդ մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել: Առնվազն տարակուսելի է, թե ինչպես է ստացվում, որ ընտրական տեղամասերում, որոնցից որևէ մեկում վերահաշվարկ կատարվել է, «Հայաստան» դաշինքի ձայները շատանում են։ Նաև առհասարակ ընտրական իրավունքի իրացման մասով խնդիրները, որոնք Անձնագրային և վիզաների վարչությունն առաջացրեց։ Խոսքը հատկապես գնում է Արցախի Հանրապետությունից ստիպված Հայաստանի Հանրապետություն տեղափոխված մարդկանց մասով։ 100-ավոր, հազարավոր մարդկանց պարզապես թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, բայց որոշներին էլ թույլ են տվել»,- ասաց նա։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
