«Ովքե՞ր էին թավշյա հեղափոխություն կոչված քաղաքական թատրոնի սցենարիստները». Ոսկան Սարգսյան
![]() 243 Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 14:35 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմում խայտառակ պատերազմից գրեթե 8 ամիս անց Հայաստանի բնակչությունը չի կարողանում դուրս գալ շոկից, ավելի ճիշտ՝ չեն թողնում, որ շոկից դուրս գա, տարատեսակ կեղծ օրակարգերի, լրատվական մանիպուլյացիաների, ապակողմնորոշիչ թեմաների միջոցով մարդկանց շեղում են գլխավոր թեմաներից, ամենահրատապ խնդիրներից։ Հայաստանցիների քանի՞ տոկոսն է հավատում, որ Նիկոլ Փաշինյանը քայլելով 10 օրում Գյումրիից հասավ Երևան և Սերժ Սարգսյանն էլ ստիպված եղավ իշխանությունը հանձնել նրան։ Ովքե՞ր էին թավշյա հեղափոխություն կոչված քաղաքական թատրոնի սցենարիստները, ովքեր խաղացրին Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ նա Արցախի հարակից տարածքները խաղաղ ձևով չհանձնեց Ադրբեջանին, այլ պատերազմ հրահրեց, չէ որ գիտեր, որ պատերազմում մենք հաղթելու շանս չունեինք, ո՞վ արգելեց նրան հարվածել բազմամիլիարդ դոլար արժեք ունեցող նավթատարներին և գազատարներին, երբ մեր 18-20 տարեկան զինվորներն այրվում էին անօդաչու թռչող սարքերից, ինչո՞ւ նա մերժեց պատերազմն ավելի վաղ փուլում, ավելի քիչ կորուստներով դադարեցնելու առաջարկները։ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանավորները պետական բյուջեի հաշվին խրախճանք են անում, երբ Հայաստան պետությունն ամեն օր դանդաղ, սակայն անկասելի գնում է դեպի կործանում։ Ամեն ինչ կգցեն ժողովրդի վրա՝ ասելով՝ հունիսի 20-ին ժողովուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյանին, հավատաց, որ նրա ղեկավարությամբ պայծառ ապագա կա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
