«Մեր սահմանապահ համայնքների բնակիչները մեն-մենակ են մնում ադրբեջանցիների դեմ». Սեյրան Օհանյան
![]() 438 Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 21:12 «Մեր սահմանապահ համայնքների բնակիչները մեն-մենակ են մնում ադրբեջանցիների դեմ, և ՊՆ-ն ու ԱԱԾ-ն ոչ միայն նրանց միայնակ չպետք է թողնեն, հակառակը՝ այդ համայնքների բնակիչներին պետք է զինեն, զորակոչեն և ներգրավեն սահմանապահ աշխատանքներում»,- այսօր «Արմնյուզ»-ի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը: Ըստ Օհանյանի՝ բացի Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պահպանությունից՝ ռուսները երբեք չեն մասնակցել ՀՀ սահմանագծի պաշտպանությանը. «ԶՈՒ կառուցվածքը պետք է համապատասխանեցնել նոր խնդիրներին, այդ խնդիրներն ավելացել են, և ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է համալրում իրականացնի, դրա համար կա զորահավաքային պատրաստականության պլան: Այդ համալրումն ուղարկվում է ոչ թե մարտադաշտ, այլ՝ մեր սահմանների պաշտպանությանը»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
