«Դադարեցրե՛ք խայտառակ քաղաքական հետապնդումները»․ Արամ Վարդևանյան
![]() 207 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 12:12 Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ քննչական ծառայությանը երեկ ներկայացվել է ԱԺ 7 պատգամավորներ և բժշկական ոլորտում հանրային մեծ վստահություն վայելող թվով 3 բժիշկներ: Նշված միջնորդությունը հասցեագրված է եղել վարույթն իրականացնող մարմնին: Քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի մեկնաբանման, այդ թվում 2020 թվականի փոփոխություններից ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ երաշխավորության հարցը գտնվում է հենց իրենց քննության տիրույթում, քանի որ իբր վարույթն իրականացնող մարմին են: Միաժամանակ ՀՔԾ-ն տեղեկացված է նաև, որ միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազին կալանավորման վերացման մասով, հետևաբար այս հայտարարության իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է: ՀՔԾ-ն տարրական մարդկային վերաբերմունքի ու գործի նյութերի տարրական պատշաճ գնահատման արդյունքում. 1) անանուն աղբյուրի հիման վրա գործ չէր հարուցի, 2) մամուլի խոսնակին քր․-դատ․ սուբյեկտ չէր դարձնի, 3) առողջական վիճակի վատթարացման պրոֆեսորին չէր հանգեցնի, 4) ամենակարևորը՝ մոնտաժված տեսանյութով մեղադրանք չէր առաջադրի: Ցանկալի կլիներ՝ այս վիճակը բացառվեր և նման մակարդակի հանրային բանավեճ չլիներ, քանի որ նժարին արժանավոր մարդու առողջությունն է, իսկ կալանքը փաստացի վերածվել է ուղղակի՝ պատժի: Հատուկ քննչական ծառայության մասով՝ «ցանկալի կլիներ», որ դադարեցնեք խայտառակ քաղաքական հետապնդումները, այդ թվում այս գործով ծայրահեղ պրիմիտիվ ու աբսուրդի հասնող քրեական դատավարության տարրական նորմերից դուրս հետապնդումը, վերադարձեք իրավական հարթություն, չնայած բոլոր դեպքերում այդպես էլ լինելու է»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
