«Կեղծված 600.000-ի պատմությունը». Աննա Մկրտչյան
![]() 415 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 12:42 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իրականությունը իշխանությունն օկուպացրածների կեղծիքի, անազատության, տարածած վախի, հպատակեցրած պետական ապարատի ու մնացած անօրինական միջոցների կիրառմամբ։ Եթե չլիներ զինվորականների հրահանգված ընտրությունը, նրանց սպասող արդեն ծրարված քվեաթերթիկները, քպ-ի պատգամավորների վերահսկողությունն ընտրական տեղամասերում, մարզպետարանի ու նախարարությունների ենթակայության տակ գտնվող մեքենաներով քպ ընտրողների տեղափոխումը, սեփական կուսակցություններին կողմից նիկոլին ծախված հանձնաժողովականներ (խոսքը ԲՀԿ, ԼՀԿ մասին է, որովհետև միայն նրանք էին ներկայացված հանձնաժողովներում), ոստիկանության հսկողությունը քպ շտաբերի մոտ, որպեսզի ներսում պատշաճ կատարվի գռզոյի փողերի բաշխումը՝ ըստ ընտրողների «ձեն բերողների»։ Եթե ընտրությանը նախորդող գիշերը չանհետանային կնիքները, ու ԱԱԾ-ն զբաղվեր ոչ թե, օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբեր այցելողներին ահաբեկելով ու ցուցակագրելով, այլ իրականում ազգային անվտանգություն հարցերով։ Սա է կեղծված 600.000-ի պատմությունը։ Այս արժանապատվությունից զուրկ պետական համակարգի վրա ամեն մի արմեն գրիգորյան էլ պիտի կարողանա մատ թափ տալ։ Պիտի ասի, որ ճիշտը քպ-ին ծառայելն է ու հաստատի, որ հիմա հնազանդ ծառայում են։ Դրա համար այ էս իբր հանրային ծառայողների, իսկ իրականում քպ ստրուկների ապօրինի ազատումների կամ ոնց արմեն գրիգորյանն է ասում՝ կադրային ջարդի մասով ամեն ինչ պարզ է։ Բայց, այս ամենը միայն վերը նշված գործոններով չէր, որ պայմանավորված էր։ Նրանք, որ վազեցին ազգադավ նիկոլի զավթած կառավարական դահլիճում նկարվելու։ Սրանք ի՞նչ են։ Սրանք Հայաստանի ճակատագիրը ոտնատակ տվողներն են։ Սրանք ոչ քաղաքական ուղի ընտրողներ են, այլ թուրքի ստրուկին ծախվողներ։ Սրանք էլ են մեղավոր ու պատասխանատու։ Սրանց գնացուցակն է մնացել իմանանք։ Դա էլ շուտով պարզ կլինի։ Ու նույնիսկ ստեղծված էս անտանելի պայմաններում ընտրողների գրեթե 50 տոկոսը դուրս չեկավ տանից նիկոլով այլանդակված Հայաստանում որևէ գործընթացի չմասմակցելու։ Գնացածների մոտ 600.000-ն էլ ընտրեց ուրիշներին, որովհետև ատում է դավաճաններիդ (ճիշտ է այդ ձայների կեսը փոշիացրեցիք ձեր խամաճիկներով)։ Հ. Գ. Ոնց ասեց «նոր Հայաստանի» Մուկուչյանը։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը տեխնիկական գործընթաց չէ։ Պատասխան չենթադրող հարց։ Իսկ ի՞նչ է։ Գաղափարակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է։ Չնայած՝ երևի ճիշտ եք։ Դրա համար կամք է պետք, իսկ կամքը շատ հեռու է զուտ տեխնիկական հարց լինելուց»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
