Մխիթար Հայրապետյանը՝ կոտրած տաշտակի առջև. «Ժողովուրդ»
![]() 193 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այլևս խորհրդարանում չի լինելու: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն արդեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ինքը պետք է գործադիրում լինի: Մխիթար Հայրապետյանի երազանքը եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը, սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ներկայիս նախարար Վահրամ Դումանյանին նորից այդ պաշտոնում նշանակել, իսկ Հայրապետյանն արդեն հայտնվում է կոտրած տաշտակի առջև: Ըստ մեր տեղեկությունների՝ հիմա քննարկվում է Մխիթար Հայրապետյանին նշանակել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ՝ Սփյուռքի գծով, ու, կարծես թե, դա Հայրապետյանի սրտով է: Որոշումը դեռևս վերջնական չէ, դեռ այս հարցերը քննարկումների փուլում են, իսկ Հայրապետյանն էլ փնտրտուքների մեջ է: Ի դեպ, նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայրապետյանը Փաշինյանին հորդորել էր իրեն նախընտրական ցուցակում չներառել, քանի որ ոչ մի ցանկություն չունի խորհրդարան վերադառնալու: Հայրապետյանին վերջին րոպեին գրել էին ցուցակի վերջում՝ 157-րդ համարի տակ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
