«Ռուսաստանն արգելում է օտարերկրյա կապիտալի մուտքը Հայաստան». Արամ Սարգսյան
![]() 198 Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 09:31 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը. «Ստանիսլավի պատասխանի և կարճ ժամանակ հետո նոր ընտրություն մարգարեցողների մասին Սիրելի ընթերցող, էլի որոշեցի հոդվածի տարբերակով հետդ կիսվել, որովհետև շոգը և քաղաքական իրավիճակը դժվարացնում են քնելը, իսկ մտորումները պարտադրում են գրել։ Որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, որի նպատակն է ցուցադրել, թե Ռուսաստանը իբր գերտերություն է, ակնհայտ և տեսանելի է անգամ բադերին։ Հետևաբար՝ Ստանիսլավի պատասխանը անկանխատեսելի չէր, ոչ էլ զարմանալի: Ի՞նչ անել ՀԱՊԿ-ի հետ... Ոչինչ, անիմաստ բանի հետ, ինչ- որ բան անելը կրկնակի անիմաստ է: Խնդիրը ի՞նչ անելն է Ռուսաստանի հետ։ 2015-ից Թուրքիան իր «Փափուկ ուժի» քաղաքականությունը փոխարինեց բիրտ ուժի գործիքակազմով։ ՌԴ շահերի տարածքներում Թուրքիան ակնհայտ հարձակվում է, իսկ Ռուսաստանը՝ պաշտպանվում։ Պաշտպանվում է, և պաշտպանվելով՝ զիջում ու պարտվում ամեն տեղ։ Սա հանրահայտ փաստ է, որ անգամ ՌԴ ռազմական գերատեսչությունում են շատերը հասկանում և ընդունում։ Նախկինում թուրքերը հասկանում էին, որ չի կարելի անցնել ռուսական պետության կարմիր գծերը, հիմա հանգիստ և հաշվենկատ տեղաշարժում են այդ գծերը ի վնաս ՌԴ-ի և ի շահ Թուրքիայի։ Արցախում, Լավրովի պնդմանը հակառակ, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետեր ունենալը, Ադրբեջանում թուրքական ռազմական բազա դնելու ակնարկը, Թաթարստանի նախագահին, որպես անկախ պետության ղեկավար ընդունելը և թուրք-թաթարական միջպետական պայմանագրեր ստորագրելը, թուրք-ուկրաինական քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռոսաստանի ոչ միայն պարտության, այլև նվաստացման ակնհայտ ապացույցն են։ Համոզված եմ, որ թվարկածիս չի հակադրվի անգամ ամենաթունդ ռուսամետը։ Հետևաբար՝ մեր խնդիրը պետք է լինի ՌԴ-ի հետ հարաբերությունները ոչ թե էլ ավելի խորացնելը, ինչպես առաջարկում են խորհրդարանական ընդդիմությունը և իշխանությունը, այլ՝ քայլ առ քայլ եղածը փոխարինել ԵՄ և ԱՄՆ քաղաքական ու տնտեսական բաղադրիչներով։ Մենք ակտիվորեն պետք է ընդառաջ քայլեր անենք նաև Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի առաջարկություններին։ Միայն այդ տարբերակով մենք կարող ենք հզորացնել մեր տնտեսությունը, ուժեղացնել մեր բանակը՝ սպառազինելով նոր, մրցակցային և տեխնոլոգիական զինատեսակներով։ Ռուսաստանը վաղուց ռազմավարական գործընկերոջից վերածվել է միջնորդի: Ինչքան էլ տխուր է, բայց մեզ համար դա չտեսնելը հղի է ավելի տխուր հետևանքներով ու ծանր կորուստներով։ Արդյունքում ստացվում է, որ աշխարհը Ռուսաստանի դեմ է պատժամիջոցներ կիրառում, Ռուսաստանն էլ՝ մեր, արգելելով օտարերկրյա կապիտալի մուտքը Հայաստան։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
