Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ծառուկյանը չի պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը. «Հրապարակ»

Ծառուկյանը չի պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը. «Հրապարակ»
331
Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 09:18

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը, սակայն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքական ասպարեզից: ԲՀԿ-ում կամաց հաղթահարում են հետընտրական շոկը, իսկ անցած շաբաթ Ծառուկյանը կուսակտիվին հորդորել է գնալ հանգստի, կհանդիպեն սեպտեմբերին ու կքննարկեն իրենց անելիքները։

ԲՀԿ-ում կարծում են, որ կուսակցությունն ակտիվ ներգրավված կլինի քաղաքական պրոցեսներին, բայց առայժմ պաուզա կվերցնեն։ Կուժեղացնեն «Կենտրոն» TV-ն, նախկին օրենսդիրները հաճախ կերևան եթերում, կապը չեն խզի քաղաքացիների հետ, հնարավոր է անգամ փողոցային ակցիաների մասնակցեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում