Հայտնի է առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր թեկնածուն
![]() 202 Չորեքշաբթի, 07 հուլիսի, 2021 թ., 20:24 Թուրքիայում՝ հատկապես ընդդիմադիր շրջանակներում, վերջերս շատ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը, գրում է «Էրմենիհաբեր»-ը: 2023-ին նախատեսված ընտրությունները վաղաժամ անցկացնելու դեպքում իշխանության ամենահավանական թեկնածուն կլինի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը: Չնայած որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ընտրությունները վաղաժամ չեն անցկացվելու՝ ընդդիմությունը, ի դեմս «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), արդեն հայտարարել է իր թեկնածուի անունը: Հուլիսի 6-ին Անկարայում կուսակցության գրասենյակներից մեկի վերաբացման ժամանակ ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Քուշօղլուն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին իրենց թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Այս հայտարարությունը բավականին անսպասելի է եղել, քանի որ մինչ այս Թուրքիայի քաղաքական ու հասարակական շրջանակներում համոզմունք կար, որ ԺՀԿ թեկնածուն կլինի այդ կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
