Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերումը վկայում է ԱՄՆ պարտության մասին․ ծիծաղելի է»․ Հ․ Բադալյան

«Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերումը վկայում է ԱՄՆ պարտության մասին․ ծիծաղելի է»․ Հ․ Բադալյան
173
Հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ., 17:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքի դուրսբերումը վկայում է ԱՄՆ պարտության մասին: Սա իհարկե ուղղակի ծիծաղելի է, որովհետև ԱՄՆ այդ «պարտության» հետևանքով Ռուսաստանը հայտնվել է միջինասիական մարտահրավերների ուժգնացման հանդիման, երբ ստիպված է լինելու դիրքեր բաժանել առնվազն Թուրքիային ու Չինաստանին, էլ չասած՝ Պակիստանի, Հնդկաստանի ու Իրանի մասին:
2001 թվականին սեպտեմբերի 11-ից հետո աֆղանական արշավով հաստատվելով այդտեղ, ԱՄՆ ըստ էության հետապնդում էր թերևս ոչ թե հաղթելու, այլ անհրաժեշտ պահին հետ քաշվելով «վակուումի էֆեկտ» ստանալու համար, որում փաստացի բախվում են մի քանի ուժային կենտրոնների շահերը, հատկապես Թուրքիայի ճանապարհն էլ բացելով դեպի այդ ռեգիոն:
Այժմ ԱՄՆ, ըստ էության, ստեղծում է այդ էֆեկտը»: