«Նիկոլ Փաշինյանը կատարելապես ձախողել է պատերազմի վարման մակարդակում իր պարտականությունների կատարումը». Վարուժան Ավետիսյան
![]() 162 Հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ., 22:48 ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում արհեստականորեն գովազդվող մի ռազմական գործիչ ջանք չի խնայում Նիկոլ Փաշինյանին արդարացնելու համար։ Նա պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես գլխավոր հրամանատար, ընդամենը պետք է ապահովեր բանակը թիկունքային ու սպառազինական առումներով, կազմակերպեր մոբիլիզացիոն ռեսուրսի հավաքագրումը և հաստատեր բարձրագույն հրամկազմի մշակած ռազմական գործողությունների պլանները։ Պատերազմի կառավարումն իրականացվում է միմյանց ներառող հետևյալ երեք մակարդակներում՝ պատերազմի վարում, ռազմական գործողությունների վարում և մարտական գործողությունների վարում։ 1) Պատերազմի վարումը քաղաքական, ռազմաքաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, կազմակերպչական և այլ միջոցառումների իրականացումն է պատերազմի նպատակներն իրագործելու համար։ Այլ կերպ ասած, պատերազմի վարումն ամբողջ պետության կառավարումն է պատերազմի ժամանակ, դրա պայմաններում և դրա նպատակների համար։ Պատերազմի վարումը քաղաքական ղեկավարության իրավասությունն է։ Քաղաքական ղեկավարությունն է որոշում և լուծում պատերազմ սկսելու կամ չսկսելու, պատերազմը դադարեցնելու, դաշնակիցներ ձեռք բերելու, դաշինքներ կազմելու, պատերազմի վարման ինտենսիվության, արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականությամբ պետության կենսունակությունը և բովանդակ պաշտպանական զորությունը բավարար մակարդակի հասցնելու, այդ թվում՝ ներհանրային համերաշխություն ապահովելու, տնտեսությունը և պետական ինստիտուտների գործունեությունը պատերազմի նպատակներին արդյունավետ կերպով ծառայեցնելու, հարցերը: 2) Ռազմական գործողությունների վարումը ռազմավարական մակարդակում Զինված ուժերի կազմակերպված կիրառումն է՝ նրանց առջև դրված խնդիրների լուծման համար։ Ռազմական գործողությունների վարումը բարձրագույն հրամկազմի իրավասությունն է, որն իրականացվում է քաղաքական ղեկավարության ղեկավարման ներքո՝ պատերազմի վարման համատեքստում։ 3) Մարտական գործողությունների վարումը ռազմական գործողությունների վարման օպերատիվ և մարտավարական մակարդակներում ուժերի և միջոցների կազմակերպված կիրառումն է զորամասերի, միավորումների և զինված ուժերի տեսակների զորամիավորումների (ուժերի), առանձին զորատեսակների, հատուկ զորքերի ու ծառայությունների առջև դրված խնդիրները լուծելու համար: Մարտական գործողությունների վարումը միջին և կրտսեր հրամկազմի իրավասությունն է, որն իրականացվում է բարձրագույն հրամկազմի հրամանատարության ներքո՝ ռազմական գործողությունների վարման համատեքստում։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
