«Կապիտուլյանտական լկտիությունը սահմաններ չի ճանաչում». Արտակ Զաքարյան
![]() 231 Ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ., 23:36 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, նրա վրա ճնշումն արդեն ակնհայտ է դառնում։ Առայժմ դա իրականացվում է անհայտ ծագման ու կասկածելի շահերով առաջնորդվող, ադրբեջանական նավթամուղի պաշտպան ոմն մեկի խմբակի կողմից։ Լավ եք անում, վաճառեք Հայաստանն ու Արցախը, ամբողջությամբ, դրեք թրքա-օտարականների ոտքերի տակ։ Երկիրը դարձրեք միջազգային փալաս՝ ձեր տեսակին հարիր, իսկ հետո փախեք երկրից։ Փախեք, որովհետև հետո իրավունքի ուժ թողած չեք լինելու, որ ձեզ՝ նվաստներիդ, պաշտպանող ինստիտուտ լինի։ Հարցը ընտրությունների վիճարկվող արդյունքները չեն։ Հարցն այն է, որ Սահմանադրական դատարանի կամ նրա որևէ դատավորի վրա ցանկացած տիպի ճնշում գործադրելը, կամ սպառնալիք հնչեցնելը, երկիրը ներսից թունավորելու, սահմանադրությունը ոտնահարելու, ՍԴ դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների իրավունքների վրա բռնանալու հերթական ակտն է։ Եթե որևէ մեկը, որևէ ժողովրդավար երկրում, բարձր դատարանի դեմ սպառնալիքներ հնչեցներ, պատկան մարմիններն անմիջապես կզբաղվեին նրանով։ Կապիտուլյանտական լկտիությունը սահմաններ չի ճանաչում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
