Խորհրդարան մուտք ու ելքը կխստացվի. «Ժողովուրդ»
![]() 242 Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ է դրել խստացնել խորհրդարանում մուտքն ու ելքը, ինչպես նաև պատգամավորների անվտանգությունը: Տեղեկացանք, որ իշխանությունները որոշել են Պետական պահպանության ծառայության միջոցով վերահսկել բոլոր այն անձանց մուտքը, որոնք իրավունք կունենան խորհրդարան մտնել: ՊՊԾ-ն պետք է ոտքից գլուխ «հետազոտի» այն անձանց, որոնք օրենսդիր մարմին կմտնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ աշխատակարգում ևս փոփոխություններ կլինեն. նպատակ կա լրագրողների մուտքը խստացնել, աշխատանքային պայմաններն ու շարժը նվազեցնել, սահմանափակել, պատգամավորների հետ հարցազրույցները կանոնակարգել, որպեսզի ցանկացած պարագայում լրագրողներին չհաջողվի մոտենալ հայրենի օրենսդիրներին: Ինչպես հայտնի է, լրագրողներից ամենաշատը խուսափող խմբակցությունը եղել է «Իմ քայլը»: Հիմա այդ ծրագրերն իրականացնելու ակտիվ գործընթացներ են մշակվում, տարբերակներ առաջ քաշվում: Իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը կարծում է, որ վտանգավոր ընդդիմություն է գալու խորհրդարան. հիշել են 1999-ի հոկտեմբերի 27-ը: Ու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անձամբ է հանձնարարել խստացնել բոլոր պայմաններն ու կանոնները: Կարելի է ասել՝ իշխանությունը սարսափած է, ամեն քայլի դիմելու է իր անվտանգությունը ապահովելու համար: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
