«Կանխատեսելով ձեր որոշումը՝ ունեմ ներքին անարդարության ու համընդհանուր պարտության զգացում»․ Դավիթ Հարությունյան
![]() 364 Չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ., 13:36 «Սահմանադրական դատարանն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու՝ դառնալու ՀՀ–ում Սահմանադրության և սահմանադրական կարգի իրական պաշտպան»,- այսօր՝ ՍԴ նիստի ժամանակ ելույթ ունենալիս դիմելով դատավորներին՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։ «Սակայն առաջնորդությունն ունի իր գինը ու դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը․ այդ գինը դժվարին և շարունակական աշխատանք է՝ որոշումներ կայացնելու համարձակությունը, ճնշմանը դիմակայելու ունակությունը և ինքներդ ձեզ երբեք չխաբելու բացառիկ ազնվությունը։ Ի վերջո, ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր»,- ասաց նա։ «Առաջին անգամ է, որ ես, կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության ու համընդհանուր պարտության զգացում։ Ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա պետությունը»,- նշեց Հարությունյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
