Վահե Գրիգորյանը գրում է, Դիլանյանը՝ ընթերցում. «Հրապարակ»
![]() 312 Հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ խոսքում երեկ Սահմանադրական դատարանին ասաց, որ այս որոշմամբ իրենք իրենց վրա են վերցնում «ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա հարյուր տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար», և նկարագրեց, թե դրանք ինչ կարևոր որոշումներ են լինելու՝ ՍԴ-ն, ըստ էության, մտցնելով փակուղի և հանրությանը ներկայացնելով նրա առաջիկա որոշման կարևորությունը։ Հարությունյանի ելույթին անմիջապես արձագանքեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ով 6-օրյա նիստերի ընթացքում գրեթե լուռ էր ու չէր արձագանքել ընդդիմության մյուս ներկայացուցիչների ելույթներին։ Բայց ներկաներն արձանագրեցին, որ ՍԴ նախագահն ուղղակի աչքը չէր կարողանում կտրել իր համակարգչի առջև դրված թղթից, որտեղից ընթերցում էր տեքստը՝ արձագանքելով Հարությունյանին։ Դիլանյանի արտաբերած տեքստում ընդհանրական գնահատականներ էին, որ «ես մարդկայնորեն հասկանում եմ ձեր մարտավարությունը, բայց չեմ ընդունում, քանի որ դուք վարկաբեկում եք ՍԴ-ն ու նրա ապագա վճիռը»։ Այս տեքստի բառամթերքից ու ոճից, նաև լեզվի սայթաքումներից պարզ էր, որ այն Դիլանյանը չի գրել, այլ կողքը նստած Վահե Գրիգորյանը»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
