Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մի՞թե իսպառ կորցրել է մարդկային որակները». Պետրոս Մակեյան

«Մի՞թե իսպառ կորցրել է մարդկային որակները». Պետրոս Մակեյան
656
Կիրակի, 18 հուլիսի, 2021 թ., 13:34

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ կորցնում ես պատասխանատվության ու մեղքի զգացողությունը
Արցախյան 1-ին պատերազմի տարիներին ես Արթիկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահն էի։ Մարդիկ ինձ չէին կարող մեղադրել պատերազմն սկսելու և զոհերի համար, բայց ես՝ որպես տվյալ տարածաշրջանում իշխանության կրող, յուրաքանչյուր զոհվածի տուն մտնելիս ինձ պատասխանատու և մեղավոր էի զգում, անցել է երեք տասնյամյակ, սակայն երբ հանդիպում եմ նրանց ընտանիքի անդամների հետ ունենում եմ նույն զգացողությունը։
Հիմա ինձ զարմացնում է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և նրան սպասարկողների բացառիկ ցինիկ ու ամբարտավան պահվածքը, որ կարծես, թե իրենք որևէ կապ չունեն երկիրը կործանման հասցնելու համար և ավելի շատ պատասխանատու են մնացած բոլորը։ Իրականում հիմնական պատասխանատուն իրենք են և իրենց առաջնորդը, նրանց համար հունիսի 20-ին քվեարկած «ընտրազանգվածը», որոնք վավերացրին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը, որով զրոյական դարձրին ազգային արժանապատվությունը։
Ապշած եմ նաև նրանց առաջնորդի պահվածքից, այսչափ արյան, աղետի և ազգային արժանապատվության կորստից հետո, ինչպես է կարողանում իշխանավարել, մի՞թե իսպառ կորցրել է մարդկային որակները»:

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան