Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Բաքվում հարգանքի տուրք մատուցեցի Ադրբեջանի դեմ խորհրդային ագրեսիայի զոհերի հիշատակին». Շառլ Միշել

«Բաքվում հարգանքի տուրք մատուցեցի Ադրբեջանի դեմ խորհրդային ագրեսիայի զոհերի հիշատակին». Շառլ Միշել
210
Կիրակի, 18 հուլիսի, 2021 թ., 17:54

Եվրոխորհդի նախագահ Շառլ Միշելն այսօր ժամանել է Ադրբեջան, նրան ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Կողմերն արդեն զրույց են ունեցել աշխատանքային ճաշի սեղանի շուրջ:

Այցի մասին Twitter-ում գրել է նաև Շառլ Միշելը:

«Բաքվի Շեհիդների ծառուղում ես հարգանքի տուրք մատուցեցի Ադրբեջանի դեմ խորհրդային ագրեսիայի զոհերի հիշատակին։

Հարավային Կովկասի անվտանգ, կայուն և բարգավաճող տարածաշրջանը համապատասխանում է Եվրոպական միության շահերին և հանդիսանում է մեր Արևելյան գործընկերության անքակտելի մասը:

Ադրբեջանը նշում է իր անկախության 30-ամյակը», - նշել է Միշելը։