Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը

Կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը
252
Երեքշաբթի, 20 հուլիսի, 2021 թ., 21:30

Հայաստանի ճարտարապետների պալատը հայտնում է․ «Եվս մեկ ցավալի կորուստ Քովիդ 19-ի հետևանքով:
73 տարեկան հասակում մահացավ 1980 թ. Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ, ճարտարապետական համայնքի կողմից շատ սիրված ԷԴՈՒԱՐԴ ԹԱՆԳՅԱՆԸ։
Հայաստանի Ճարտարապետների պալատը սգում է նրա մահը և ցավակցում հարազատներին ու ընկերներին»: