Առանձին մասնակցելու դեպքում, ՀՅԴ-ն դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեր. «Հրապարակ»
![]() 271 Շաբաթ, 24 հուլիսի, 2021 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածները հիմնականում Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդարան անցավ դաշնակցականների մի պատկառելի թիմ, որոնք, առանձին մասնակցելու դեպքում, դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեին։ Մինչ ընտրությունները ՀՅԴ-ն հմտորեն բանակցելով՝ զբաղեցրեց դաշինքի ցուցակի առյուծի բաժինը, հիմա էլ նույն հմտությամբ՝ հատ-հատ պայքարում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք պաշտոնների համար։ Նախօրեին ոմանց զարմացրեց այն, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը որոշեցին տալ Սեյրան Օհանյանին, թեև քարտուղարի պաշտոնը կրկին հասավ ՀՅԴ-ին՝ հանձին Արծվիկ Մինասյանի։ Բայց խմբակցության ղեկավարի պաշտոնը բաց թողնելով՝ ՀՅԴ-ն հեռահար քայլ է արել և չի պատրաստվում զիջել ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների հարցում։ Մենք տեղեկացանք, որ Դաշնակցությունը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, և ուզում է զբաղեցնել ընդդիմությանը հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
