«Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել». Գեղամ Մանուկյան
![]() 367 Երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ., 01:06 ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հայտնի էր, որ ապագա Խորհրդարանում «Հայաստան» դաշինքի առաջին քայլերից մեկը 44-օրյա պատերազմի ծնող պատճառների ու բոլոր հանգամանքների համապարփակ քննություն իրականացնող քննիչ հանձնաժողովի ձևավորման նախաձեռնությունն էր լինելու։ Բոլոր վարագույրները պետք է բացվեին ու պատասխանատուները կանգնեին արդարադատության առաջ։ Այսօր նույն գաղափարից խուսանաված իշխանությունը հայտնագործություն արածի դեմքով խոսում է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Բայց իր փրկօղակներով՝ ամեն շաբաթ Փաշինյանի հետ կլոր սեղանի շուրջ զրույցի բռնվող, ընտրություններում քիչ քվե ստացած ուժերի ներկայացուցիչներով։ Մինչդեռ քննիչ հանձնաժողովի ստեղծումը սահմանում է ՀՀ օրենքը։ Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել։ Կգա քննիչ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկի օրը, ամեն ինչ հանգամանալից կներկայացնենք։ Բայց այսօր իսկ հստակ է՝ հայրենազրկման, հազարավոր զոհերի, անհետ կորածների, անպաշտպան գերիների համար պատասխան են տալու։ ԱՐԴԱՐԱՀԱՏՈՒՑՈՒՄ լինելու է»: Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
