Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայաստանի ինքնիշխանության մեկ հատված մնաց՝ հայ-վրացական սահմանը»․ Արթուր Սաքունց

«Հայաստանի ինքնիշխանության մեկ հատված մնաց՝ հայ-վրացական սահմանը»․ Արթուր Սաքունց
231
Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 22:18

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարց
Հայաստանի ինքնիշխանության ընդամենը մեկ հատված մնաց՝ հայ-վրացական սահմանը։
Ու մի քանի հարցեր։
Հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանությունը ռուսական սահմանապահ զորքերին ինչքան ժամկետով է հանձնվելու. հաշվարկե՞լ եք տարբերակները, որ իրենք կարող են մնալ ինչքան ուզեն, կամ կարող է աչքները կպցնեն պոստերում, կամ էլ անուշադիր լինել հնարավոր ներթափանցումների դեպքերում, կամ անվտանգային նշանակության տեղեկությունները Բաքվին չեն հանձնի և այլն։
Իսկ դիտարկվե՞լ է միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավման տարբերակը, կամ ինչո՞ւ չի դիտարկվել»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց