Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով. «Հրապարակ»
![]() 375 Ուրբաթ, 30 հուլիսի, 2021 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին, նրա դստերը՝ Ելենա Վարդանյանին, որդուն՝ Կարեն Վարդանյանին, հրավիրել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Azdarar.am-ում նրանք հրապարակային ծանուցվել են, որ ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, ուստի օգոստոսի 9-ին հրավիրվում են «դիրքորոշում հայտնելու»։ Սակայն հարցն այն է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագրավման գործընթացն ի սկզբանե նախաձեռնվել էր կոռուպցիոն հանցագործությունների համար և նախկին պաշտոնյաների դեպքում, ովքեր եկամուտների հայտարարագիր են ներկայացրել, ու այնտեղ անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Այսինքն՝ պետությունից աշխատավարձ ստացող պաշտոնյան, որն իր աշխատավարձը բազմիցս գերազանցող գույք ունի, պարտավոր է ներկայացնել այդ գույքի ծագման աղբյուրը։ Վստրեչի Ապերը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, և նրան կոռուպցիայի մեջ մեղադրելը նոնսենս է։ Սակայն օրենքում մի սողանցք են թողել՝ դատախազությունից ասացին, որ կան որոշ հանցագործություններ, որոնցով անցնող անձը, եթե ունի 50 միլիոնից ավելի գույք, նույնպես կարող է այս գործընթացի զոհը դառնալ։ Այսինքն՝ ում նկատմամբ ուզեն, կհարուցեն»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
