«Խորհրդարանը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների համար դառնալու է ճահիճ». Հակոբ Բադալյան
![]() 507 Երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ., 03:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս վարքագծով խորհրդարանը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների համար դառնալու է ընդամենը ճահիճ, որում «խեղդվելու» են: Մեծ հավանականությամբ, դրան դեմ չեն նաև այդ ուժերի առաջնորդներ՝ երկրորդ և երրորդ նախագահները, որոնց համար այդ քաղաքական նախագծերը չունեն երկարաժամկետ իմաստ: Ամբողջ հարցն այն է, որ այդ վարքագիծը կարող է «խեղդել» նաև Հայաստանը, էն դեպքում, երբ խորհրդարանի առաջին նիստը, ըստ էության, փողոցային ակցիայով սկսելու փոխարեն, հնարավոր էր սկսել քաղաքական ուժեղ հայտարարությամբ՝ Արցախի հարցի հեռանկարի վերաբերյալ սեփական մոտեցում հստակ արձանագրելով, և այդպիսով թե՛ գործող մեծամասնության, թե՛ ընդհանրապես քաղաքական դաշտի համար այդ հարցի բովանդակային նոր և պատասխանատու նշաձող սահմանելով: Բայց, ուժեր, կամ դրանց առաջնորդներ, որ չեն արել այդ բանը պետական ամենաբարձր կարգավիճակում ավելի քան քառորդ դար, և պատասխանատվության տակ չեն մտել որպես իշխանություն, բոլորովին չունեն այդ պատասխանատվության տակ լինելու մտադրություն նաև, այսպես ասած, ընդդիմության կարգավիճակում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
