«ՀՀ-ում ապրում է ընտրելու իրավունք ունեցողների մի մասը միայն». Հակոբ Բադալյան
![]() 429 Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 03:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շարունակվում է շոշափվել ընտրության մասնակիցների տոկոսի հանգամանքը, որ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսից էլ պակաս թիվ: Այստեղ, իհարկե, կա այն, ինչի մասին ասվում է՝ իրականում Հայաստանում ապրում է ընտրելու իրավունք ունեցողների մի մասը և մի քանի հարյուր հազար քաղաքացի տարբեր տարիներին, տարբեր պատճառներով հեռացել է Հայաստանից: Բայց, կա նաև մեկ այլ հանգամանք: Ընտրության չգնալն արդեն իսկ ընտրություն է: Ընտրության չգնացող ընտրողն առնվազն պասիվ վերաբերմունքով հաստատում է ներքաղաքական կյանքում եղած ստատուս-քվոն: Նա գուցե դեմ չէ դրա փոփոխությանը, բայց իր համար դա չի կարևորում այնքան, որ դրան ուղղված անի ակտիվ գործողություն: Այդ ընտրողը գուցե և դժգոհ է տվյալ պահին գործող կառավարությունից, բայց որևէ այլ ուժ նրան չի մոտիվացրել ավելի: Հետևաբար, եթե չմասնակցելը մերժում է, ապա մերժում է ընտրությանը մասնակից բոլոր ուժերի նկատմամբ, ըստ այդմ այդ տոկոսը չի կարող դառնալ ներքաղաքական պայքարի փաստարկ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
