«Ինչո՞ւ է թույլ տրվել, որ Ադրբեջանը մինչև 3 կմ խորությամբ սահմանի տարբեր հատվածներում ներխուժում ապահովի». Տ. Աբրահամյան
![]() 397 Երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ., 15:24 ԱԺ նիստում դիմելով ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց. «Տեղի է ունեցել ծանր հանցագործություն. Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի մեծ հատվածներ փաստորեն Ադրբեջանի կողմից բռնազավթվել են, սակայն դրանից անցել է երեք ամիս՝ որևէ մեկը քաղաքական և իրավական պատասխանատվության չի ենթարկվել: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում, և, առհասարակ, ինչո՞ւ է թույլ տրվել, որ Ադրբեջանը մինչև 3 կմ խորությամբ սահմանի տարբեր հատվածներում ներխուժում ապահովի»: Արձագանքելով Տ. Աբրահամյանին՝ Արշակյանը պատասխանեց. «Տպավորություն է ինձ մոտ, որ ինչքան խնդիր կա՝ դա իշխող քաղաքական ուժինն է, ինչքան հաջողության կա՝ դրա մասին չենք խոսում: Եթե որևէ տեղ, որևէ պատճառով, որոնց մասին բազմիցս խոսվել է, դիրք չի տեղադրվել կամ ուշացումով է տեղադրվել, դրանց մասին պարզաբանումներն արդեն լսել ենք և նաև գնահատական է տրվել Ադրբեջանի այս քաղաքականության վերաբերյալ: Առաջարկում եմ համագործակցենք այս հարցերի շուրջ, եթե անհրաժեշտություն էլ լինի՝ միասին գնանք, այցելենք, նայենք՝ ինչ խնդիրներ կան և հարցերին լուծում տանք»: Հիշեցնենք՝ Խորհրդարանը շարունակում է քննարկել մյուս երկու փոխնախագահների ընտրության հարցը: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ 70 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխնախագահ: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
