«Պետք է դադարենք քաղաքական իրողությունները դիտարկել միայն մեկ-երկու հրապարակային հայտարարության տրամաբանությամբ». Հակոբ Բադալյան
![]() 338 Չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ., 18:15 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ Իրանի դեսպանն այցելում է Գեղարքունիքի սահմանագոտի, դա ինքնաբերաբար չի նշանակում, թե գնում է մեր արդար դատը պաշտպանելու: Բերենք մի օրինակ: Գեղարքունիքի սահմանագոտի այցելեց նաև ԱՄՆ դեսպանը, որից հետո եղան հայտնի մարտերն այդ գոտում, և որից հետո եղավ ԱՄՆ պետքարտուղարության հայտնի արձագանքը դրանց՝ հավասարության հստակ նշանով: Ընդ որում՝ մենք կարող ենք «նեղանալ» այդ նշանների համար, ինչպես և արել ենք, օրինակ, վերջին տասնամյակում, երբ Ադրբեջանը թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան ուղղությամբ սահմաններին զբաղված էր մարդասպանության ու ռազմական շանտաժի քաղաքականությամբ: Կարող ենք «նեղանալ», բայց դա կլինի մեր ոչ թե արդարության սրված զգացումի, այլ քաղաքական սուր անմեղսունակության դրսևորում: Մենք պետք է դադարենք քաղաքական իրողությունները դիտարկել միայն մեկ-երկու հրապարակային հայտարարության տրամաբանությամբ, որովհետև հարաբերությունների մեխանիզմն իրականում շատ ավելի խորն է: Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կարող է անսահման համակրանք ու սեր տածել հայերի, Հայաստանի, նաև Հայաստանի առաջին դեմքի հանդեպ, բայց ֆրանսիական արտաքին քաղաքականությունը մշակում է մի ամբողջ ինստիտուտ, և ոչ թե համակրանքի, այլ ամենամանրակրկիտ հաշվարկների վրա: Եվ հավատացնում եմ ձեզ, որ այդ ինստիտուտում Հայաստանի բաժինը, մեղմ ասած, առաջնային շարքերում չէ: Ու դա ևս, օբյեկյտիվ իրողություն է, ոչ թե «նեղանալու» առիթ: Այդ ինստիտուտից Մակրոնի սեղանին հայտնվում են բազմաթիվ թղթեր ու առաջարկներ, իհարկե, նաև զտվելով ճանապարհին: Վերջում ստացվում է մոտավորապես այն, թեկուզ պայմանականորեն, ինչ ասաց Ֆրանսիայի դեսպանը նախագահ Մակրոնի Հայաստան այցի մասին, հայտնի հարցազրույցում՝ Մակրոնը Հայաստան կգա այն ժամանակ, երբ հարմար կլինի Ֆրանսիային, այլ ոչ թե կգա՝ ըստ Հայաստանի հարմարության: Ֆրանսիան մեր բարեկամն է, անխոս, բայց ոչ մեր անմեղսունակ բարեկամը: Եվ թերևս մենք ինքներս պետք է լինենք շահագրգռված, որ մեր բարեկամ պետությունները համաշխարհային քաղաքականության առումով չլինեն «անմեղսունակ» կամ ոչ ադեկվատ: Եվ, այդ ամենը, կրկնեմ, ո՛չ նեղանալու առիթ է, ո՛չ էլ գլուխն ափերի մեջ առնելու կամ գլխին հող լցնելու առիթ, այլ ընդամենն իրավիճակն առավելագույնս համակողմանի և հաշվարկված գնահատելու և բոլորի հետ այդ գնահատականի հիման վրա աշխատելու»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
20501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
26200:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
393Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
923Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1179Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1088Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
945Երեկ, 14:24
