«Միջազգային մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցող գործընթացն անվանում են քաղաքական կրկես». Նաիրի Հոխիկյան
![]() 306 Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 11:18 Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ են խաղում ՀՀ խորհրդարանում․ միջազգային մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցող այս օրերի գործընթացն անվանում են քաղաքական կրկես՝ ակնակելով փոխխոսնակ ընտրելու և չընտրելու ծաղերը։ Իրականում ի՞նչ է տեղի ունենում։ Վերջնական ձևավորվելու և խորհրդարանական գործունեությունն սկսելու փոխարեն ՔՊ-ն խաղում է, նյարդերի խաղ է խաղում, և այդ խաղն իր ձևով շատ նման է Ադրբեջանի սահմանային գործողություններին։ ՔՊ-ն հայտարարում է, թե իրենք հարգում են ընդդիմությունից մեկ փոխխոսնակի պայմանը և կքվեարկեն «Հայաստան» դաշինքի թեկնածու Իշխան Սաղաթելյանի օգտին։ Բայց ամեն քվեարկության ժամանակ կա՛մ 1 ձայն պակասում է, կա՛մ մի քանի քվեաթերթիկ անվավեր է դառնում։ Պարզ է, չէ՞, որ ընդդիմությունն այնքան նեղմիտ չի լինի, որ միտումնավոր կամ միամիտ փչացնի քվեաթերթիկները։ Պարզ է, չէ՞, որ ՔՊ-ն իր մի քանի պատգամավորի հրահանգում է խաղալ այսպիսի խաղեր՝ նախ ընդդիմությանը քաղաքականապես փչացնելու, նրանց շարքերում ներքին լարվածություն առաջացնելու, Իշխան Սաղաթելյանի անվան շուրջ անհամաձայնություն ստեղծելու, ապա ցույց տալու համար, որ իշխանության թելադրանքն է գործում, քանի որ մեծամասնությունն իրենք են։ Բայց կարևորն ինչ է։ Նույնիսկ այսպիսի խաղերի դեպքում ՔՊ-ն կարող էր ազնիվ լինել և ասել, որ ինքը ցույց է տալիս մեծամասնություն լինելու ուժը։ Բայց ոչ, նրանց ցույց են տալիս այն պատկերը, ինչ վերջին 15 տարում անում է Ադրբեջանը։ Հիշո՞ւմ եք, Ադրբեջանն ամեն անգամ կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, լարվածություն ստեղծում, հետո հայտարարում, թե հայերն են կրակել ու սադրել։ Նույն 2020-ի պատերազմի ժամանակ էլ անմեղ կույսի դեմքով հայտարարեց, թե հայերն են հարձակվել իրենց վրա։ Հիմա նույն բանը ՀՀ խորհրդարանական իշխանությունն է անում։ Ձախողում է քվեարկությունը և նույն անմեղ դեմքով հայտարարում, թե իրենք կողմ են քվեարկել Իշխան Սաղաթելյանին, մինչդեռ այդ չար ու նախանձ ընդդիմությունն է, որ դեմ է քվեարկում իր թեկնածուին կամ փչացնում քվեաթերթիկները։ Շատ արագ է ընդօրինակում մեր իշխանությունը, ափսոս, որ թշնամու վարքագիծն է ընդօրինակում։ Գոնե թշնամու նկատմամբ դա աներ, մի քիչ հասկանալի և ընդունելի կլիներ»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
