Երկու երիտասարդ գիտնականներ կազատվեն պարտադիր զինծառայությունից. Կառավարության որոշումը
![]() 500 Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 11:48 Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելՀենրիկ Աշոտի Պարսամյանին (ծնվ.՝ 18.06.1995 թ.) Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը: Հենրիկ Պարսամյանին ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ին N 796-Ա որոշմամբ տրվել է տարկետում՝ ուսումը ասպիրանտուրայում շարունակելու նպատակով: Ընդունվելով ԵՊՀ «Ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ ասպիրանտուրա նա զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ ֆոտոնիկայի, օպտիկայի և միկրոալիքային ճարտարագիտության ոլորտներում: 2018թ. դարձել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «PMI Science»-ի կողմից համատեղ տրամադրվող ասպիրանտների աջակցության ծրագրի տասը հաղթողներից մեկը՝ ինֆրակարմիր ճառագայթման կլանմանը նվիրված ուսումնասիրություն կատարելու համար: 2018-2019 թթ. եղել է ՀՀ կրթության և գիտության և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունների համատեղ «MES-BMBF Call 2016 STC» GE-027 ծածկագրով «Պլազմոնային սենսորների հատկությունների բարելավում նանոխորանարդների որոշակի դասավորվածությունների միջոցով» ծրագրի հայկական հետազոտական խմբի անդամ։ 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի մարտը համատեղության կարգով հետազոտություն է իրականացրել Կորեայի Հանրապետության Սեուլի Սոգանգ համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի «Միկրոալիքային ֆոտոնիկայի» լաբորատորիայում՝ նվիրված միկրոալիքային տեխնոլոգիաների միջոցով արյան գլյուկոզի կոնցենտրացիայի չափումներին։ 2021 թվականի մայիսի 29-ին կայացել է ատենախոսությանս պաշտպանությունը ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈԿ-ի 049 Ֆիզիկայի մասնագիտական խորհրդում և խորհրդի որոշմամբ շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ասպիրանտուրայի առաջին տարուց սկսած Հ. Պարսամյանըզբաղվել է գիտական, գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ։ Ունի իր համահեղինակությամբ տպագրված 9 հոդվածներ, որոնցից 5-ը ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ամսագրերում․ «Applied Optics», «Journal of the Optical Society of America B», «Optics Communications» և «Applied Physics A»: ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում դասավանդում է «Էլեկտրամագնիսական պրոցեսների մոդելավորում», «Միկրո և նանո համակարգերի մոդելավորում» և «Օպտիկական կապի համակարգեր» դասընթացները։ Իր մեկ այլ որոշմամբ, Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատեց նաեւ Արթուր Յուրայի Ալեքսանյանին (ծնվ.՝ 1995 թվականի մայիսի29-ին): Արթուր Ալեքսանյանը ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Տեսական ֆիզիկայի»լաբորատորիայում՝աշխատելով որպես լաբորանտ: Գիտական և գիտահետազոտականգործունեությունն առնչվում է լազերային ֆիզիկայի տեսական խնդիրների անալիտիկ լուծմանը և թվային մոդելավորմանը, մասնավորապես ալկալի ատոմների վրա հիմնված քվանտային փականների, փոխազդեցության տարբեր ռեժիմներում ատոմական բնակեցվածությունների և մագնիսական դաշտի ազդեցությամբ զեեմանյան ճեղքված ալկալիական ատոմի դիպոլային մոմենտների ուսումնասիրմանը: Ա. Ալեքսանյանը 2021-ի հունիսի 19-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 049 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Ատոմական անցումների և բնակեցումների ղեկավարումը լազերի հաճախության ծրման արագությամբ և մասնագիտական դաշտով» թեմայով:Հանդիսանալով Ֆրանսիայի Բուրգունդիայի Ֆրանշ-Կոմտե համալսարանի ասպիրանտ իրականացրել է գիտամանկավարժական գործունեություն: Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
