«Ապրեք ձեզ բաժին ընկած դերը, քանի դեռ չի եկել ոսկե ձկնիկը և ետ չի վերցրել ձեր առաջ դրված տաշտակը». Մարգարիտ Եսայան
![]() 278 Ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ., 15:30 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ Ազգային ժողովն իր հերթական նիստերն է անցկացնում և, տպավորություն կա, թե դահլիճում նստած են դավին անտեղյակ, ցավը մոռացած մարդիկ, տպավորություն կա, թե նորմալ երկիր ենք, ո՛չ հայրենիքի առյուծի բաժին ենք կորցրել, ո՛չ էլ թշնամիներով ենք շրջապատված ավելի, քան առաջ։ Հարգելի՛ չհարգելիներ, կարծես՝ մոռանում եք, որ մեր երկրի սահմաններում նստած թշնամին ֆաս հրամանին է սպասում՝ մինչև Սևան հասնելու համար, մոռանում եք, որ հազարավոր զոհեր ենք ունեցել և դեռ ունենում ենք, մոռանում եք, որ պատերազմից տասն ամիս անց էլ դեռ զոհերի մարմնի մասունքներ են գտնվում, մոռանում եք գերիների մասին․․. Տպավորություն կա, որ ո՛չ խաբել եք ու ո՛չ էլ սպանել, ու ո՛չ էլ Արցախի խնդիր է եղել․.. Նստել եք ու կարգապահ կատարողի պես հանձնաժողովների ձևավորում եք քննարկում, ԱԺ փոխնախագահ եք շարունակ «ընտրում»՝ մոռանալով, որ այդ փոխնախագահի աթոռն ընդդիմադիր խմբակցությանն է իրավունքի ուժով, և մեծամասնությունը պարտավոր է հարգել և աջակցել այդ իրավունքին և ոչ թե փորձել տպավորություն ստեղծել, թե ուզում է աջակցել, թող խնդրեն, կանի։ Նստել եք մի մեծ, ազգային հերթական թամաշայի․․. Հարգելի՛ իշխանություն և հարգելի՛ ընդդիմություն, դուք կարծես մոռանում եք, որ ինքներդ արտահերթ եք, հերթից դուրս, և կարծես՝ մոռանում եք, որ Արցախը որպես միավոր այլևս առաջվանը չէ, մոռանում եք, որ Եռաբլուրն օրեցօր մեծանում է ու մեծանում, մոռանում եք, որ ՀՀ տարածքից հողեր է, որ գալիս ու վերցնում է թշնամին․․. Մոռանո՞ւմ եք, թե՝ այդպես ձեռնտու է․.. Հա, մեկ բան ևս՝ գուցե կասեք՝ դե, ժողովուրդն ընտրեց, մենք էլ բնականոն պարտավոր ենք աշխատել․․. Բնականո՞ն․․․ Լո՞ւրջ եք ասում․․. Էս վիճակո՞ւմ․․․ Տո, լավ եք անում, ֆենվեք, կոստյում-շալվար, փողկապ կապեք, կտկտան կոշիկներ, ոմանք՝ անտիկվար չոլկաներ, որոշներդ՝ քմծիծաղեք, նաև՝ հռհռացեք, ի՞նչ է եղել, հեչ, ապրեք ձեզ բաժին ընկած էս դերը, քանի դեռ չի եկել ոսկե ձկնիկը և ետ չի վերցրել ձեր առաջ դրված տաշտակը․․. Իսկ որ գալու է՝ չկասկածեք․․․․ Այ, էն ժամանակ հարևանի մոզուն մորքուր եք ասելու․․․. Հ․ Գ․ Չկարծեք՝ ես այդտեղ չեմ և այդ պատճառով եմ այսպես դաժան․ ամենևին, ես ինքնաբավ մարդ եմ, բավական ապրել եմ, լավ ու վատ եմ ապրել, չորս գիրք եմ գրել, էլի գրում եմ, կկարդաք․․․ Էդ դահլիճ մտել եմ 1996-97-ից, աչքս կուշտ է, ու վաղուց եմ հասկացել, որ 2+2-ը միշտ չէ, որ հավասար է չորսի․․․. Մտածեք․․. Մտածեք, եթե ուզում եք ունենալ Արցախ և Հայաստանի Հանրապետություն․․. Եթե չեք ուզում, շարունակեք նույն ոգով․․.»: Աղբյուրը` Մարգարիտ Եսայան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
