Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախի հարցում թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ լուծումներ չունեն». Սուրեն Սուրենյանց

«Արցախի հարցում թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ լուծումներ չունեն». Սուրեն Սուրենյանց
339
Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 20:00

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Արցախի հարցում թե իշխանությունը, թե խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ լուծումներ չունեն
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում էին խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Իշխանությունն այս առաջարկությունը մերժեց։
Կարելի է բերել տասնյակ փաստարկներ՝ հիմնավորելու համար հանձնաժողովի ստեղծումը կամ ստեղծման դրա նպատակահարմարությունը, սակայն այս պարագայում դա չէ էականը։
Ավելի կարևորն այն է, որ Արցախի հարցում թե իշխանությունը, թե խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ լուծումներ չունեն։ Խոսքս կոնցեպտուալ, ոչ թե կենացային լուծումների մասին է։
Այս հանգամանքն է ինձ ավելի շատ հուզում, որովհետև եթե քաղաքական համակարգը ստեղծված իրավիճակում ԼՂ խնդրի լուծումներ չունի, ապա երկրորդական է դառնում այդ լուծումները կյանքի կոչող գործիքակազմի հարցը»։