«Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, և ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին». Աննա Գրիգորյան
![]() 388 Երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ., 16:06 «Պարոն Քոչարյան, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն բնույթի հայտարարությունից հետո, որի առաջին կետում ամրագրված էր հրադադարի մասին փաստը, այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ և ծավալապաշտական քաղաքականությունը: Նման ագրեսիայից հետո, որը տեղի է ունեցել հուլիսի 28-ին, ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել, որ հակառակորդը ՌԴ-ում տեղի ունեցող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ պետական սահմանների վրա: Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը, և ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին»,- ԱԺ-ում՝ դիմելով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մոսկվայում մեր ռազմավարական գործընկերոջ պաշտպանական գերատեսչության հետ քննարկվել են այդ սահմանային իրավիճակներում հնարավոր զարգացումները կանխելը: Այս պահի դրությամբ, թե ուր են հասել, մեր Զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միջև ի՞նչ պայմանավորվածություններ են հաստատվել, ես կդժվարանամ ասել, բայց կարծում եմ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության երբեք չի կարող լինել: Ամեն ինչ կախված է այդ զարգացումներից, թե մենք մեր կորցրած հնարավորություններն ինչքան արագ կարող ենք վերականգնել»:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
