«Ազգային ժողովում ճակատագրի հեգնանքով հայտնված մեկը կրկին սուտ է խոսել»․ Ռուբեն Մելքոնյան
![]() 394 Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 02:06 Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղեկացա, որ Ազգային ժողովում ճակատագրի հեգնանքով հայտնված մեկը, ում անվանումը և դեմքը ասոցացվում է փոքրամասշտաբ բեռներ տեղափոխելու համար նախատեսված իրի՝ ուսապարկի հետ, կրկին սուտ է խոսել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում իբրև առկա բարքերի և դեկանի, այսինքն՝ իմ մասին: Ի ամոթ մեզ՝ արևելագետներիս, համանուն ֆակուլտետը Կոկա-Կոլայի պես կրկին փորձելով մի կերպ ավարտածը պնդում է, թե իբրև դեկանը ընդդիմադիր ուսանողներին ժամանակին ուղղորդել է և պահանջել է չքննադատել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ դա կարող է ազդել իրենց առաջադիմության վրա: Նախ՝ կոնկրետ այդ պերսոնաժի պարագայում առաջադիմության և պատվի վրա այլևս ոչինչ չի կարող ազդել.... Արևելքում դաժան պատժի ձև կար, որը կիրառվում էր հատկապես կրթական որոշակի ցենզ ունեցողի հանդեպ՝ նրան նույն սենյակում էին փակում հիմարի հետ, ով խոսում էր այն, ինչից նա հմուտ է՝ հիմարություն: Ուստի, չուզենալով կամովին ինձ դատապարտել այդ պատժին՝ Ավետիք Իսահակյանի պես մտածում էի, թե ինչ լավություն եմ արել այդ «արևելագետին», որ հարուցել եմ նման երախտամոռություն և հիշեցի, որ թույլ եմ տվել սահմանված ժամկետների խախտումով (ուշ էր ներկայացրել աշխատանքը ղեկավարին) մասնակցել դիպլոմային աշխատանքի պաշտպանության և մի կերպ ավարտել ԵՊՀ-ն: Աղբյուրը` Ռուբեն Մելքոնյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
