«Ջղաձգում է առաջացնում, երբ պետությունից 120 միլիոն դոլար գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգևավճարի մասին»․ Սիմոնյանը՝ Մինասյանին
![]() 352 Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 15:30 «Կոնդի առանձնատների հետ կապված՝ երբ առաջարկվում է և ասվում է, որ այս հաստատությունը որպես պետական սեփականություն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով պետք է տրամադրել զինվորների վերականգնողական կենտրոնին, միանգամից, չգիտես ինչու, ջղաձգումներ են առաջանում, թե ինչու նախկինում չէիք առաջարկում և այլն»,- այսօր՝ ԱԺ նիստում, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Անգամ եթե նախկինում սխալ ենք արել և չենք առաջարկել, դա չի նշանակում որ հիմա նման ջղաձգումներ պիտի առաջանան»,- հավելեց նա։ Մինասյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ջղաձգում, ջղաձգում, ջղաձգում մինչև վերջ տրամաբանության մեջ, պարո՛ն Մինասյան, ջղաձգում է առաջացնում մարդկանց մոտ, երբ պետությունից պայմանականորեն 120 միլիոն դոլար գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգևավճարի մասին։ Ջղաձգում է առաջացնում երբ շենքեր, ասաբնյակներ սարքած մարդիկ հեռուստաընկերություններ են գնում և խոսում են պետական շենքում պահակին կամ վարորդին 90 հազար դրամ տւրված պարգևավճարի մասին։ Ջղաձգում է առաջացնում,երբ դուք ասում եք, որ պաշտոնաթող նախագահները և ղեկավարները պետք է տուն ունենան, իսկ պետությունը չպետք է ապահովի տնով երկրի գործող ղեկավարին»,- ասաց ԱԺ նախագահը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
